04.06.2014|
17:11
«Սերժ Սարգսյանի՝ Աստանա գնալուց առաջ ասել եմ, որ Նազարբաևը իրեն լավ չի պահելու: Չգիտեի՝ նամակ է գրելու, թե ինչ, բայց գիտեի, որ ինչ-որ մի բան անելու է: Հասկանում եմ նրա փոխհարաբերությունները Ալիևի հետ: Այս պարագայում, կարծում եմ, քաղաքականապես հիմարություն էր Ալիևի ասածը: Դա ենթադրում է սահմանների վրա լարվածություն՝ ցույց տալով, որ հարցը փակված չէ: Դա քաղաքական առումով հիմարություն էր, որովհետև չէր պարունակում քննարկման որևէ նյութ: Սերժ Սարգսյանը ճիշտ էր ասում՝ իսկ ո՞վ ասաց, որ Ղարաբաղով պետք է Հայաստանը մտնի Մաքսային միություն»: